Անկարան և Վաշինգտոնը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները։
Կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարները վերանայել են հակամարտությունը տարածաշրջանում տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները, պատանդների ազատ արձակումն ապահովելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար միջանցքի հրատապ ստեղծման քայլերը։
Զրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է պաղեստինյան էքսկլավի խաղաղ բնակչության վրա իսրայելական բանակի կողմից անկանոն հարձակումների անընդունելիությունը։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի վերաբերյալ։