Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում, որտեղ փետրվարին 7,7 մագնիտուդ ուժնությամբ աղետաբեր երկրաշարժ էր տեղի ունեցել, կրկին երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) Х սոցցանցի իր միկրոբլոգում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19։25-ին (երևանյան ժամանակով՝ 20։25)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոքսուն քաղաքի շրջանում, օջախը՝ 7,07 կմ խորության վրա։