ՄԱԿ-ը հաղորդել է Գազայի հատվածում զոհված աշխատակիցների թվի աճի մասին
Յոթանասուներկու ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տասը աշխատակից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
«Վերջին 72 ժամվա ընթացքում գործակալության ևս 10 աշխատակից է զոհվել՝ հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 63-ի», - ասվում է հաղորդագրության տեքստում:
Կազմակերպությունը մանրամասնում է՝ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 22 աշխատակից վիրավորվել է: