Այդ անլվա ռուսներն անգամ իրենց բազան չեն կարողանում պահել. Ադրբեջանական կայքի անդրադարձը Պարույր Հայրիկյանի հայտարարությունների վերաբերյալ
Ադրբեջանական vesti.az կայքն անդարադարձել է երեկ' դեկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում Պարույր Հայիկյանի հանրահավաքին: Հիմնականում Հայրիկյանը խոսում էր ՀՀ-ի ՄՄ մտնելու, դեկտեմբերի 2-ին Պուտինի' Հայաստան այցի մասին:
«Հայաստանը ցանկանում է դառնալ բռնապետների' Ղազախստանի, Բելառուսի, Ռուսատանի դաշնակից, սակայն մենք պետք է մեր հարաբերությունները զարգացնենք Եվրեպայի և մյուս 27 անդամների հետ»,- ասել է Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով' պետք է ընտրել այնպիսի ընկերներ, ազգեր, որոնց օգնությամբ կարելի է հաղթել: «Մենք վաղը կարող ենք արթնանալ և պարզել, որ Երևանը տվել են ռուսներին կամ, որ մենք այլևս հայ չենք: Դա ռուսաֆոբներ են, ռուսամոլ և զոհ ռուսական իմերալիզմին: Այդ անլվա ռուսներն անգամ իրենց բազան չեն կարողանում պահել և Հայաստանի բյուջեից փող են ստանում: Նրանք են մեզ օգնում»,-ասել է Հայրիկյանը:
Հայրիկյանը նաև նշել է, որ մոտակա ժամանակներս ակցիաներ և ցույցեր են նախապատրաստվում' իշխանությունների և ՄՄ-ի անդամակցության դեմ: