Խոշտանգվել են, մահացել է ԼՂ–ից ՀՀ գալու ճանապարհին․ ՀՀ ԱԳՆ խոսնակը տվյալներ է հրապարակել
14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա: