Բենզալցակայանը պլոմբեցին, սիրուն լենտեր կախեցին, հաջորդ օրը նորից սկսեց աշխատել. ո՞նց էսպես ստացվեց. Ավինյանю ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինձ մի հարց է հուզում՝ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկում որոշակի գործառույթ իրականացվեց, որը հանրայինի առաջին ալիքով ցույց տվեցին. գնացին բենզալցակայանը պլոմբեցին, սիրուն լենտերով փաթաթեցին, հետո հաջորդ օրվանից այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել:
Այս մասին այօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հետաքրքրվեց, թե ով ունի այդ հարցի պատասխանը:
Մանրամասները՝ տեսանյութում։