Պուտինը խորհրդակցություն կանցկացնի Մախաչկալայի իրադարձությունների հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մախաչկալայի իրադարձությունների հետ կապվածխ մեծ խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կքննարկի ռուսական հասարակությունը պառակտելու Արեւմուտքի փորձերը։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Պուտինը նախատեսում է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ին մեծ ներկայացուցչական խորհրդակցություն անցկացնել եւ քննարկել Մերձավոր Արեւելքի իրադարձությունները ռուս հյասարակության պառակտման համար օգտագործելու փորձերը։ Տեղի կունենա նման խոսակցություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ կլինի Պուտինի ելույթը, իսկ հետո, ինչպես սպասվում է, խորհրդակցությունը կանցնի դռնփակ։
Նրա խոսքով՝ Մախաչկալայի օդանավակայանի իրադարձությունները դրսից միջամտության հետեւանք են, դրանք կապված են այդ թվում արտաքին տեղեկատվական ներգործության հետ։ «Լավ հայտնի եւ ակնհայտ է, որ երեկվա իրադարձությունները Մախաչկալայի օդանավակայանի շուրջ հիմնականում դրսից միջամտության հետեւանք են, ներառյալ տեղեկատվական ներգործությունը դրսից»,- ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Մախաչկալայի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ։