Եթե հուշարձան-շենքը պահպանել չեք կարող, ուրեմն պետք է ձերբազատվեք. Ավինյանը՝ սեփականատերերին
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:
Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: 2023թ. ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ հուշարձան շենքը սեփականություն ունենալը որոշակի պատասխանատվություն է ենթադրում: Եթե պատրաստ չեն՝ պետք է ձերբազատվեն այդ շենքից: Մենք պետք է սկսենք մեր գործիքակազմը կիրառել»,- նշել է քաղաքապետ Ավինյանը: