Ընդդիմությունը մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից. Դանիելյան
Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա նաեւ հավելել է. «Եվ այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները՝ սկսած նրանից, որ հիմնականում իշխանությունն է քննադատում ընդդիմությանը և բողոքում, որ վատ ընդդիմություն ունի ...»։