Հայաստանում դեռ կարելի է «լուծել» ինչ-որ հարցեր կոռուպցիայի միջոցով. Փաշինյան
Հայաստանում դեռ կարելի է «լուծել» ինչ-որ հարցեր կոռուպցիայի միջոցով, սակայն իշխանությունները չեն նահանջի իրենց սկզբունքային պայքարից։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կոռուպցիայի հնարավոր ակտիվացումը համարում է երկրի մակրոտնտեսական կայունության լուրջ սպառնալիքներից մեկը։ «Մենք պետք է ուժեղացնենք մեր սկզբունքային պայքարը դրա դեմ»,- ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարբեր մակարդակներում կաշառքների օգնությամբ դեռ «լուծվում» են ինչ-որ հարցեր, եւ դա անհանգստություն է առաջացնում։ Այս առնչությամբ նա հավաստիացրել է, որ ոչ մի ցնցում եւ ճգնաժամ չեն թուլացնի քաղաքական կամքը կոռուցպցիայի դեմ պայքարի առումով։
Դա, Փաշինյանի գնահատմամբ, ազգային անվտանգության հարց է։ «Կոռուպցիայի դեմ պայքարը այժմ նույնքան կարեւոր է, որքան եւ 2018թ.։ Մենք խորապես անհանգստացած ենք այն կարծրատիպով, որի համաձայն՝ փողի օգնությամբ կարելի է ինչ-որ բան «լուծել»։ Եկեք պայմանավորվենք, որ այստեղ ներում չի լինի ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների ներկայացուցիչների համար»,- ասել է վարչապետը։