Բլինքենն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Իսրայելի և Համասի միջև պատերազմը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է տարածաշրջանի ղեկավարների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ կանխելու հակամարտությունների տարածումը տարածաշրջանում, պատանդներին ազատելու և Գազային օգնություն տրամադրելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղարը կրկնեց նախագահ Բայդենի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինի ժողովրդին Գազայում և Արևմտյան ափում: Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջընթացը»,- հավելել է Միլլերը։