ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական արտակարգ նիստը կանցկացնի Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հատված Իսրայելի ցամաքային ներխուժման կապակցությամբ, CNN-ին հաստատել են դիվանագիտական աղբյուրները։
Արաբական Միացյալ Էմիրությունները կփորձեն հսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձեւի ընդունման, որը կոչ է անում «անհապաղ հումանիտար դադար» սահմանել:
ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստը տեղի կունենա այն բանից հետո, երբ ուրբաթ 120 երկրներ քվեարկել են Հորդանանի կողմից ներկայացված ՄԱԿ-ի բանաձևի օգտին, որը կոչ է անում Գազայի հատվածում «կայուն մարդասիրական զինադադար» հաստատել: ԱՄՆ-ն այն 14 երկրներից մեկն էր, որոնք դեմ են քվեարկել բանաձեւին, 45 երկիր ձեռնպահ է մնացել:
Աղբյուրները նշում են, որ Անվտանգության խորհրդի բանաձեւի տեքստի նախագիծը կոչ է անում «անհապաղ մարդասիրական զինադադար» հաստատել:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը կոչ էր անում հումանիտար դադար հաստատել: