Մախաչկալայի օդանավակայանում զանգվծային անկարգություններից տուժել է 20 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանը կբացվի միայն օդանավակայանի տերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքի իրավապահների կողմից մանրակրկիտ ստուգումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Telegram ալիքը։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Մախաչկալայի օդանավակայանը փակ է օդանավերի ընդունման համար, նախնական՝ մինչև նոյեմբերի 6-ի ժամը 02.59-ը։ Ավելի ուշ Դաղստանի կառավարությունը հայտարարեց, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Օդանավակայանի բացումը տեղի կունենա միայն ավիատերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքի իրավապահ մարմինների կողմից մանրակրկիտ ստուգումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ օդանավերի ընդունման համար օդանավակայանը նախնականորեն փակ կլինի «մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ի ժամը 2.59-ը»։
Կիրակի Մախաչկալայում տեղի բնակիչները ներխուժել են օդանավակայանի թռիչքուղի Թել Ավիվից չվերթի ժամանումից հետո։ Հաղորդվել է, որ ներխուժողները ենթադրաբար փնտրում էին ժամանող Իսրայելի քաղաքացիներին, և սկսվել են անկարգություններ։
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հրեաների դեմ իրականացված գործողությունը սխալ է անվանել և հավատակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել։ Շուտով շրջանային իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ օդանավակայանը մաքրվել է անօրինականորեն այնտեղ հայտնված մարդկանցից։ Օդանավակայանում ահազանգ է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, իսկ օդանավակայանը փակվել է։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժել է ավելի քան 20 մարդ՝ և՛ ուժայիններ, և՛ քաղաքացիական անձինք. 10-ից ավելին ստացել են թեթև վնասվածքներ, 10-ը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։