Կան աստղեր, գերաստղեր ու լեգենդներ և կա այդ տղան․ Ֆերդինանդը՝ Ռոնալդուի մասին
Ռիո Ֆերդինանդը Կրիշտիանու Ռոնալդուին համարում է աշխարհի լավագույն գերաստղը։
Ռոնալդուն և Ֆերդինանդը ներկա են եղել Թայսոն Ֆյուրիի և Ֆրենսիս Նգանուի մենամարտին, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Ռիադում։
«Ես ապրում էի իմ երազանքով։ Ես մեծացել եմ՝ դիտելով Մայք Թայսոնին, Լարի Հոլմսին, Ֆլոյդ Մեյվեզերին։ Այնտեղ այնքան մարդ կար, որ կարող եմ շարունակել ու շարունակել:
Արքայազն Նասեմ (Համեդ)- Ես նրան երկար տարիներ չէի տեսել: Այս մակարդակի այսքան սուպերաստղերի մեկ հարկի տակ հնարավոր չէ հավաքել։
Դուք տեսնում եք այս բոլոր մեծ անունները, բայց հենց որ նա (Ռոնալդուն) մտնում է շենք, բոլորը գնում են երկրորդ պլան: Կան աստղեր, գերաստղեր և լեգենդներ, իսկ հետո կա այս տղան»,- մենամարտից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը, փոխանցում է ArmSport-ը։