Վերին Դվինում քվեարկել է 818 և Արզնիում՝ 1164 ընտրող
Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,60%-ը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է: Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ:
Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին:
Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է, Արզնի համայնքում` 2132: