Արցախցի 13-ամյա Ռոբերտը տնից վերջին անգամ դուրս գալիս հասցրել է փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը
Երբ խաղաղություն չկա, ամենաշատը տուժում են երեխաները. Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը ներկայացրել է 13-ամյա Ռոբերտի պատմությունը։
Ռոբերտն իր ծնողների ու եղբայրների հետ տնից վերջին անգամ դուրս գալիս մի պահ վազել է դուրս ու հասցրել փոքրիկ տարայի մեջ լցնել իր բակի հողը․ «Մեքենայում էլ տեղ չկար, միայն սա կարողացա վերցնել»,-ասաց Ռոբերտը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղեկացրել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա, տեղահանվել է և հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։
«Այս ճգնաժամային պայմաններում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնային մտահոգությունը այս երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունն է, որոնց առջև ծառացել են տեղահանման հետ կապված բազում մարտահրավերներ։ Տեղահանման առաջին իսկ օրերից ասոցիացիայի անդամները ներգրավվել են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքների մեջ, հաջորդիվ՝ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ»։