Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը միշտ հանգում է նույն եզրակացությանը` իշխանության ներկայացուցիչները Նաիրի Հունանյանի կողքի խցում «փտելու են՝ այլ տարբերակ չկա»:
«Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում:
Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել ապացույցներ հորինել, կեղծ ցուցմունքներ պոկել, բայց որ շատ նեղն ընկնեն ու հերթական դավաճանությունից ուշադրություն շեղելու հարց լինի՝ մի բան կբեմադրեն:
Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարցազրույցները լսելուց հետո այս հարցերն են մտքումս պտտվում:
Ու միշտ հանգում եմ նույն եզրակացությանը. Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»,- Facebook-ում գրել է Մամիջանյանը: