Ես երբեք չեմ մտածել այդ մասին․ Նոյեր
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտածում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Ես երբեք չեմ մտածել թոշակի անցնելու մասին. Ոչ, բացարձակապես ոչ:
Եղել են վերելքներ և վայրէջքներ, բայց ես միշտ ցանկություն եմ ունեցել վերադառնալ խաղադաշտ։
Ես լավ եմ հաղթահարել բոլոր խնդիրները այստեղ՝ ակումբում։ Այս հարցում կարևոր կլինի մտավոր ասպեկտը՝ դա տեղի կունենա, թե ոչ. ես միշտ այդպես եմ մտածել»,- Նոյերի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, փոխանցում է ArmSport-ը։