Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 42,73%-ը կամ 911 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:
Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկերը ստորև՝