Քայլի Ջենները թողարկում է հագուստի սեփական հավաքածուն
Քայլի Ջենները հայտարարել է հագուստի իր շարքի մեկնարկի մասին, որը կոչվում է Khy: Նա այս մասին խոսել է Instagram-ում՝ ներկայացնելով ապրանքանիշի աքաունթը, և հրապարակել լուսանկարներ, որոնցում կեցվածք է ընդունել սև կաշվե վերարկուով և կարմիր բարձրակրունկներով։
«Դիմավորեք Khy-ին»,- գրել է նա լուսանկարի մեկնաբանությունում։
Քայլի Ջեններն առավել հայտնի է իր կոսմետիկ կայսրությամբ, որը նրան դարձրել է «ամենաերիտասարդ ինքնաստեղծ կին միլիարդատերը»՝ ըստ Forbes-ի:
2019 թվականին Ջենները Kylie Cosmetics-ի բաժնետոմսերի մեծ մասը վաճառեց Coty-ին։ Վերջերս Քայլին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ որպես իր իրավահաջորդ տեսնում է իր դստերը՝ Սթորմիին՝ Թրևիս Սքոթից և հույս ունի, որ մի օր նա կգլխավորի Kylie Cosmetics-ը։
Նա նաև հագուստի ապրանքանիշերի հետ աշխատելու փորձ ունի. 2012 թվականին նա համագործակցեց իր քրոջ՝ Քենդալ Ջեների հետ՝ PacSun-ի համար նորաձևության հավաքածու ստեղծելու համար, փոխանցում է Showbiz-ը։