Մալվինա Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ԲԴԽ-88-Ո-267 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մալվինա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»: