Ցույցներին մասնակցելու համար կալանավորված անչափաս արցախցի Սամվել Միրզոյանը միակողմանի ծնողազուրկ է
Սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով ոստիկանության կողմից հետախուզաման մեջ գտնված, հայտնաբերված, կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը Մարտակերտից է, միակողմանի ծնողազուրկ է, բազմազավակ ընտանիքի զավակ է։
Panorama.am-ի հետ զրույցում Սամվել Միրզոյանի փաստաբան Աբգար Պողոսյանը ասաց, որ արդեն դատարան մուտք է եղել Սամվելի կալանավորման վերահաստատման միջնորդությունը։ Սա անհապաղ քննության ենթակա հարց է։ Միջնորդությունը կքննվի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
«Սամվել Միրզոյանն ունի մեղադրյալի կարգավիճակ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով։ Երբ գտնվել է հետախուզման մեջ, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը։ Այս փուլում դատարանը կամ պետք է վերահաստատի այդ խափանման միջոցը կամ այլ խափանման միջոց կիրառվի։ Այսօր խափանման միջոցի հարցի քննարկումը տեղի կունենա»,- ասաց փաստաբանը։
Իսկ թե ինչ որոշում կկայացվի, Աբգար Պողոսյանն ասաց, որ տվյալ վարույթներով անշնորհակալ գործ է կարծիք հայտնելը, հստակ կապ ունի, թե ինչ դատավորի կմակագրվի, արդյոք հնարավոր է կոնկրետ դատավորի վրա ճնշումներ գործադրել, թե ոչ, բայց առհասարակ կալանավորման որևէ հիմք, անգամ նվազ հիմք առհասարակ չկա։
«Սամվել հայտնաբերել են իր սովորական սպորտային պարապմունքի վայրից։ Սամվելն իր առօրյան երբեք չի փոխել, բնակվել է նույն հասցեում, որտեղ մինչ դեպքն ու վարութը, իր սովորական կենցաղն է վարել, թաքնվելու կամ փախնելուն ուղղված որևէ գործողություն չի կարել։ Եթե մի մարդ ցանկանար թաքնվեր վարույթ իրականացնող մարմնից, հաստատ իր սովորական պարապունքներին չէր հաճախի։ Հետախուզումը կամ «չհայտնաբերումը» ինչ-որ մի բան ստեղծելու համար են արել։ Հենց հետախուզում հայտարարում են, արդեն հեշտ է լինում հայտնաբերումը, իսկ մինչ այդ չեն կարողանում հայտնաբերել, ծանուցում տրամադրել»,- ասաց փաստաբանը։