Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը
ԱԽ գրասենյակից հայտնում են՝ հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:
Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: