Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար

Տիկին լեյտենանտ, ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու. Փաշինյանը՝ Պարեկային ծառայության Սյունիքի ստորաբաժանման միակ կին ծառայողին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի դեսպաններ,
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Սիրելի կապանցիներ,

Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ոստիկանությունն այլևս իրողություն է, և ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Մեր այսօրվա առաջին կետում՝ Արմավիրի մարզում, ասացի, որ սա մի վառ և բացահայտ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձևակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում և արտահայտվում իրական կյանքի մեջ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, միջազգային բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրմանը և աջակցություն են ցուցաբերելու Ոստիկանական բարեփոխումներին և բարեփոխումների օրակարգին:

Կրկին ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման բյուջեն 29 մլրդ դրամ է, որից 20 մլրդը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության կողմից:

Ուրախ եմ, որ Պարեկային ոստիկանության հիմնադրումն ամփոփելով, մենք չենք ավարտում գործընթացը՝ և՛ Ոստիկանության բարեփոխումները, և՛ Պարեկային ոստիկանության լավարկումը շարունակելու ենք:

Մենք այսօր շատ հետաքրքիր վիճակագրություն տեսանք: Իհարկե, այնպես ստացվեց, որ Վայոց ձորը դարձավ մեր միակ մարզը, որտեղ Պարեկային ոստիկանության շարքերում կին ծառայող չունենք, բայց ուրախ եմ, որ Սյունիքի մարզում այդ վիճակագրությունը չշարունակվեց: Իհարկե, հենց բուն Պարեկային ծառայությունում մենք ունենք մեկ կին ծառայող: Ես տեսնում եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում կանանց թիվն ավելի շատ է: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ասել, որ մեր հաջորդ փուլի ամենակարևոր աշխատանքը Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը մեծացնելն է՝ առնվազն 30 տոկոսով: Մենք մեր ռազմավարությունների մեջ ասել ենք 30 տոկոս, բայց իրականում մեր մտադրությունն այն է, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանանց և տղամարդկանց թիվը պետք է լինի 50-50:

Տիկին լեյտենանտ, ուզում եմ Ձեզ դիմել՝ ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու, առավել ևս այն պարագայում, որ Դուք արտաքին ծառայության փաստորեն միակ կին ներկայացուցիչն եք լինելու: Կարող եք համոզված լինել, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Ձեզ: Բայց նաև ուզում եմ խոստանաք, որ բոլոր դժվարությունները և բարդությունները կհաղթահարեք: Ընդ որում՝ ես չեմ ուզում հիմա ասել, որ տղամարդիկ պետք է աջակցեն Ձեզ: Ես հույս ունեմ, որ Դուք ինքներդ Ձեր ծառայությամբ Ձեր տեղը կհաստատեք Պարեկային ոստիկանությունում, բայց դա իմացեք, առավել կարևոր է ոչ այնքան Ձեզ, այլ նրանց համար, ովքեր պետք է առաջիկայում դիմեն դասընթացների և համալրեն, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի և Հանրապետության Պարեկային ոստիկանությունը:

Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ այս կարևոր օրվա առիթով: Արդեն մասնակիցների կազմը պիտի ասի, թե ինչքան կարևոր միջոցառման ենք մասնակցում: Եվ պիտի նաև արձանագրենք, որ Պարեկային ոստիկանությունն, ըստ էության, Հայաստանի ամենահաս ծառայությունն է: Դուք բոլոր թաղերում եք, դուք բոլոր քաղաքներում եք, դուք բոլոր գյուղերում եք, դուք բոլոր մայրուղիներին եք: Մարդիկ, օգնության կարիք ունենալիս՝ առաջինը ձեզ են դիմելու: Մարդիկ, խնդիրներ ունենալիս, առաջինը ձեզ հետ են շփվելու: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք, Հայաստանի Հանրապետության նկարագիրն եք, որովհետև դուք եք ամենաշատը քաղաքացիների հետ շփվելու, և քաղաքացիներն են ամենաշատը շփվելու ձեզ հետ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ շփումը լինի անմիջական: Ամենուր մարդիկ տեսնում են ձեզ, ձեր աշխատանքը, լսում են ձեր աշխատանքի արձագանքները և պատկերացում են կազմում, ի վերջո, և՛ Ոստիկանության, և՛ Պարեկային ոստիկանության, և՛ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին:

Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը լինի սկզբունքային, լինի օրինապաշտ և հիշի, որ Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է:

Այս տարվա սկզբին հրապարակված վարկանիշային ցուցակում Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների ազատության աստիճանով աշխարհի առաջատար երկրների ցանկում առաջին երեք տասնյակում է տեղ զբաղեցնում: Վերջերս հրապարակված մեկ ուրիշ վարկանիշի համաձայն, քրեածին իրավիճակով, այսինքն՝ ամենօրյա անվտանգության հարցերով, Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է, և դա այն պարագայում, երբ Պարեկային ոստիկանությունը դեռ ամբողջական հիմնադրված չէր, գործարկված չէր, այն պարագայում, երբ ոստիկանության բարեփոխումները և այլ բարեփոխումներ դեռևս չեն ավարտվել: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին վստահ կքայլենք առաջ:

Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին իրենց հանձնառության համար՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես՝ բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատության հաստատմանը և զարգացմանը:

Հարգելի ներկաներ,
Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ,

Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն:

Բարի երթ Հայաստանի Հանրապետության Պարեկային ոստիկանություն:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Այս թեմայով

ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan