Արցախը հանձնեցին, որ իրենց համար Երևանում տներ առնեն. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Աղդամն իր հայրենիքը համարած, Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Աժ պատգամավորներին ու Աժ աշխատակազմին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»։
Արցախը հանձնեցին, որ իրենց համար Երևանում տներ առնեն,11 միլիարդ 400 միլիոն դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից ճոխ պարգևատրվեն։
Բազում հայորդիներ տանջվում են ադրբեջանական գերության մեջ, անհետ կորած են, շատերի մասունքները այժմ փտում են դիահերձարաններում, իսկ երեսփոխանները անամոթաբար ճոխ պարգևատրվում են»։