ԱՀ նախագահի պաշտոնում շոշափվում էր իմ և Սամվել Բաբայանի թեկնածությունը, հենց իր կուսակցությունը նրան չառաջադրեց․ Սամվել Շահրամանյան
ԱՀ նախագահի պաշտոնում շոշափվում էր իմ և Սամվել Բաբայանի թեկնածությունը, հենց իր կուսակցությունը նրան չառաջադրեց:
Արցախի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը․
«Թեզեր են հնչել, որ որոշակի նկուղային պայմանավորվածությունների ժամանակ են իմ թեկնածությունը առաջադրել, դա կեղծ տեղեկատվություն է։
Արցախի 4 քաղաքական ուժերն են որոշել ինձ առաջադրել Արցախի Հանրապետության նախագահ։ Այս բարդ իրավիճակում գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնելու»,-նշել է Շահրամանյանը։