Մեքսիկայում «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել
Մեքսիկայի հարավ-արևմտյան ափին մոլեգնող հինգերորդ կարգի «Օտիս» փոթորիկը դարձել է առնվազն 27 մարդու մահվան պատճառ, չորսը համարվում են անհետ կորած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոնյուզ»-ը:
Ըստ աղբյուրի՝ լրջորեն տուժել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքներից մեկը ՝ Ակապուլկոն։ Օդերևութաբանները նշում են, որ փոթորիկն ուժ է ստացել չափազանց արագ: Տուժել է նաև Ակապուլկո հայտնի առողջարանային քաղաքը։ Վատ եղանակի պատճառով քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ։
Հազարավոր մեքսիկացիներ մնացել են առանց տանիքի և առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության:
Իշխանությունները զինվորականներ են ուղարկել փլատակները մաքրելու համար։ Ակապուլկո արվարձանի բնակիչները փակել են ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով սնունդ և ջուր: