Շվեդիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստանի հարավային շրջաններ
![](/timthumb.php?src=disc/28-10-23/a3703f831a81e344dd8aac8d14b56063.jpg&w=450)
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւանա լճից հարավ եւ արեւելք գտնվող հատվածներ ճանապարհորդելուց։ «Հարավային տարածքների համար, դա նշանակում է Մ-10 մայրուղու արեւելյան հատվածը՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ»:
Նախարարությունը հորդորում է՝ խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանից հինգ կիլոմետրից ավելի մոտ գտնվող տարածքներ այցելություններից։ «Սա ներառում է Երասխ քաղաքը եւ ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են սահմանամերձ տարածքով։ Խորհուրդն ուժի մեջ է մինչեւ հետագա ծանուցումը» ,-ասված է հայտարարության մեջ: