Ղազախստանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է «Arcelor Mittal Temirtau» ընկերության մամուլի ծառայությունը, ում պատկանում է հանքավայրը։
Ընկերության տվյալներով ՝ հանքավայրում, ընդհանուր առմամբ, աշխատել է 252 հանքափոր, որոնցից 208-ին հաջողվել է փրկել։
«Վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ։ Այս պահին հանքավայրում մնում է 23 մարդ»,-նշված է հաղորդագրության մեջ։