Հայաստանի ու Էրիթրեայի դեսպանները քննարկել են Նյու Դելիում դիվանագիտական համայնքի գործունեությունը
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հնդկաստանում Էրիթրեայի դեսպան, դիվանագիտական համայնքի ավագ Ալեմ Տսեհայե Վոլդեմարիամի (Alem Tsehaye Woldemariam) հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի հարուստ պատմամշակութային անցյալին և սովորույթներին, ներկայիս զարգացման միտումներին, ինչպես նաև Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական համայնքի գործունեությանն ու առաջիկա պետական նշանակության միջոցառումների մասնակցության կարևորությանը։