«Գրանդ Սվիս» շախմատային մրցաշարի 3-րդ տուրում հաղթել են միայն Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը պարտվել են, իսկ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը հաղթել են:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը պարտություն է կրել:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել:
ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։