Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր գործողությունները ցամաքային ներխուժում չեն
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերները հերքել է, որ ընդլայնված գործողությունները պաշտոնական ցամաքային ներխուժում են Գազայի հատված, հաղորդում է ABC News-ը։
Լերները կրկնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն անում է հնարավոր ամեն բան՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։
Ըստ նրա, սա պատերազմ է, որը «սկսել է» ՀԱՄԱՍ-ը։