ՄԱԿ-ը Գազայում հրադադարի բանաձև է պատրաստում
ՄԱԿ-ը Գազայում հրադադարի մասին բանաձև է պատրաստում, հայտնում է Vesti Israel-ը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 28-ի գիշերը կքվեարկի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ հատվածին մարդասիրական օգնության զանգվածային մատակարարման մասին բանաձևը:
Նախագիծը պատրաստել է Հորդանանը, արաբական առանցքային երկրները, այդ թվում՝ Եգիպտոսը, աջակցում են դրան։ ԱՄՆ-ն դեմ է դրան՝ բանաձևի նախագիծը «խորապես սխալ» անվանելով։
Գլխավոր ասամբլեայի քվեարկությունները դեկլարատիվ են և ոչ պարտադրող: