Արցախցիներն արդեն բախվել են այս խնդիրներին. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրինակ. վաղը որոշում են, որ այսուհետ Երևանի կենտրոնում (կամ թեկուզ արվարձանում) ձեր գույքը «գերակա թուրքական շահի» գոտում է։
Մի ոչ այնքան գեղեցիկ օր զարթնում եք արդեն՝ որպես քաղաքացիություն չունեցող անձ։ Ու ոչ միայն վտարվում եք ձեր տարածքից, այլև օկուպացիոն վարչակարգի զանազան կառույցներ հրաժարվում են ձեր անունով գործարքներ գրանցել, ձեզ աշխատանքի ընդունել և այլն:
Հ.Գ. Հիվանդ ուղեղի ֆանտազիա չէ, արցախցիներն արդեն բախվել են այս խնդիրներին»: