Ալեն Սիմոնյանը հայցեր է ներկայացրել ընդդեմ Աննա Մկրտչյանի և Անժելա Թովմասյանի
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։
Հայցերը 26.10.2023 թ. մուտքագրվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ընդդեմ Աննա Մկրտչյանի ներկայացված հայցը վերաբերում է վիրավորանքի համար ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն։ Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սաղոյանին։
Նույն հիմքով հայց է ներկայացվել նաև Անժելա Թովմասյանի դեմ։ Այս գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։