Քանի Ալեքսան Հարությունյանը կա հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտման շանս ունի
Ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է, սակայն խնդիրն իրվական առումով բացահայտման մեջ է։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն․ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա։ Վերջին հաշվով ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը։ Քանի Ալեքսան Հարությունյանը կա հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտման շանս ունի։ Նա այդ ժամանակ կարևոր վկաներից մեկն էր։ Նաև կալանքի տակ գտնվողները հնարավորթյուն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլև՝ ազատ արձակվեցին»,- հայտարարեց Քոչարյանը։