Բարսելոնան հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության մասին
Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլբոնին առաջարկել է քաղաքում հիմք դնել` Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցությունների համար։
Կոլբոնին, ում խոսքերը մեջբերում է EFE-ն, առաջարկել է Կատալոնիայի մայրաքաղաքում գործընթաց սկսել, որը «հիմք կդնի հակամարտող կողմերի միջև խաղաղության նոր համաձայնագրի համար» և «կդադարեցնի խաղաղ բնակչության տառապանքը»:
«Մի քանի շաբաթից մենք այս պարտավորությունն իրականություն դարձնելու բացառիկ հնարավորություն ունենք»,- ասել է քաղաքապետը։ «Մեր պարտքն է պահպանել հույսը Գազայի և Իսրայելի բոլոր տղամարդկանց և կանանց համար», - հավելել է քաղաքապետն այն համատեքստում, որ նոյեմբերի վերջին Բարսելոնայում պետք է տեղի ունենա Միջերկրական ծովի միության արտգործնախարարների մակարդակով հանդիպում, որը, ի թիվս այլոց, ներառում է, Իսրայելը և Պաղեստինի ազգային իշխանությունը: