Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է.
«Երեկվա համարում գրել էինք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կխախտի լռության ուխտը եւ հանդես կգա մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Տեղեկացանք, որ Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։
Չնայած սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից մի քանի օր անց ԱՀ Հանրայինի գործունեությունը դադարեցվել է, հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում վերջին ռեպորտաժը տեղադրվել է սեպտեմբերի 24-ին, սակայն Շահրամանյանի հետ հարցազրույցը հանրայնացվելու է հեռուստաընկերության լոգոյով, հարցազրույցը վարել է արցախցի հայտնի հեռուստալրագրող Ծովինար Բարխուդարյանը»։