Հոր սպանությունից, դատարանում հորեղբոր մահից հետո ուսուցչուհին սպառնալիքներ է ստանում. (Հետք)
Գորիս համայնքի Հալիձոր գյուղի դպրոցի ուսուցչուհի Մարի Խաչատրյանը դիմել է «Հետքին» և պատմել, որ իր հոր սպանությունից հետո դատարանում մահվան են հասցրել հորեղբորը, այսօր էլ սպառնալիքներ է ստանում հոր սպանությունը կատարողի կողմնակիցներից։
«Իրավապահների անգործությունը Մարի Խաչատրյանը պայմանավորում է ամբաստանյալ Հարություն Սինանյանի և նրա մերձավորների կապերով։ Հարություն Սինանյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ընկերն է։ Սինանյանի ընկերներից Կարեն Մալխասյանն էլ Գորիսի դատախազ Գոռ Մանուչարյանի մտերիմն է, որը նախաքննության ժամանակ հսկել է քրեական գործը, հետո դատարանում ներկայացրել մեղադրանքը։
Մարի Խաչատրյանն իրավապահների անգործության վերաբերյալ գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն որևէ արդյունք չի եղել։ Տեսանյութում Մարի Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածը»։