Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` դա հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիա` Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։
«Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Հայաստանն ակնկալում է այդ հայտարարության աջակցությունը միջազգային այլ գործընկերների կողմից»,– ասաց Միրզոյանը։