ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում. Կանադայի ԱԳ նախարար
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի մասին X-ի իր էջում գրառում է կատարել։
«Այստեղ՝ Հայաստանում, մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի՝ երրորդ կողմի ներդրման շնորհիվ EUMA-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը։