Լավ է, որ Հայաստանը սկսում է հասկանալ, որ բարգավաճման ճանապարհը համագործակցության միջոցով է. Ադրբեջանի տրանսպորտի նախարար
Լավ է, որ Հայաստանը սկսել է հասկանալ, որ բարգավաճման ճանապարհն անցնում է այն բանաձևով, որի մասին ես ավելի վաղ խոսել եմ՝ համագործակցություն, կայունություն, բարգավաճում. Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Այդուհանդերձ, նա «Միջին միջանցք» նախագիծն ավելի անվտանգ է համարել, քան Հյուսիսային միջանցքը՝ նշելով, որ այն ավելի արագ է, քան օվկիանոսները։
Հիշեցնենք, որ Վարչապետ Փաշինյանը ֆորումի ժամանակ ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Նշենք նաև, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով, անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և Սև ծովով դեպի եվրոպական երկրներ։