Տիգրան Աբրահամյան. Ռիսկերի կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու
ԱԱԾ Սահմանապահ զորքերի` Սյունիքի տարբեր ուղղություններով տեղակայված ուղեկալներ և սահմանային կետեր եմ այցելել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետաքրքրությունների և ադրբեջանական ամբիցիաների պայմաններում, Սյունիքն առանձնահատուկ նշանակություն է ստացել:
Ռիսկերի/առավելությունների կառավարումից է կախված, թե վաղն ինչպիսի Հայաստան ենք ունենալու», - գրել է Աբրահամյանը։