Ռուսաստանում 100 հազար բանտարկյալ է «անհետացել»
Ռուսաստանն ազատ է արձակել մինչև 100 հազար բանտարկյալների և ուղարկել Ուկրաինա՝ կռվելու, գրում է The Washington Post-ը։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը պանելային քննարկումներից մեկում ասել է, որ Ռուսաստանում բանտարկյալների թիվը մինչև 2022 թվականի փետրվարը կազմում էր մոտ 420 հազար մարդ, իսկ այժմ այն նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի` մոտ 266 հազար մարդ:
«Русь сидящая» հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովայի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավանաբար մոտ 100 հազար գերի է հավաքագրել ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Սա ցնցող թիվ է։ Պատերազմի սկզբում կար 420.000 բանտարկյալ, և մենք գիտենք, որ Պրիգոժինը հավաքագրել էր մոտ 50.000-ին»,- ասել է Օլգա Ռոմանովան։