«Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո լուսանկարներ է հրապարակել և գրել․
«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք հարգել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»։
Նա իր գրառումն ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:
Նշենք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: