«Հրապարակ». Իշխանականները որոշել են վրեժխնդիր լինել ունեւոր խավից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականների արագ հարստանալու, նրանց ցոփ ու շվայտ կյանքի մասին խոսակցությունների աճին զուգահեռ, իշխանության ամենավերին մակարդակում որոշում է կայացվել, որ ՔՊ-ականները հնարավորինս զուսպ եւ համեստ կենցաղ պետք է վարեն:
Մասնավորապես, հրահանգ է եղել երկրից մեկնելիս այլեւս օդանավերի բիզնես դասից չօգտվել, այլ՝ էկոնոմ դասից։ Այս անհարմարություններից նեղված՝ իշխանական որոշ շրջանակներում որոշել են վրեժխնդիր լինել ունեւոր խավից՝ բիզնես դասից օգտվողներից՝ հրապարակել քիչ թե շատ հանրային ճանաչում ունեցող մարդկանց եւ թիրախավորել նրանց։
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հիմա թիրախում հատկապես արցախցիներն են՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, որոնք կարող են համարձակվել ինքնաթիռ նստել եւ որեւէ երկիր մեկնել։ Առհասարակ` օդանավակայանում եւ օդանավերում հայտնի անձանց նկարելու եւ սոցցանցերում` մեղադրական ստատուսներով, տարածելու ավանդույթը ՔՊ-ական դարաշրջանում ներդրվեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում