ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հետ
Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այսօր հանդիպել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։ Այդ մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
«Քննարկվել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,-նշված է հաղորդագրության մեջ: