Պատերազմից սարսափողը մինչև վերջին կտորը կտա, որպեսզի հետաձգի պատերազմը․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Պատերազմից սարսափողը մինչև վերջին կտորը կտա, որպեսզի հետաձգի պատերազմը։
Իսկ դա նշանակում է, որ նա առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Հանուն արդարության նույն սկզբունքով են առաջնորդվել նաև նախկին իշխանությունները, որովհետև հակառակ դեպքում ներկա իշխանական խմբակն անգամ հեռավոր երազում չէր կարող երազել իշխանություն լինելու մասին։
Ուստի` պատերազմից փախչողը երկու ոտքով է մտնում պատերազմի մեջ ու կործանում...
Իրականում ո'չ թե պատերազմից էր պետք վախենալ, այլ ստացած թեկուզ վատ (քաղաքական ու տնտեսական իմաստով), բայց... ժառանգությունը թշնամուն թողնելուց ու երկիրը կործանելուց, ժողովրդին ինֆանտիլ ու մարգինալ զանգված սարքելուց»։