Ինչո՞ւ է «Զանգեզուրի միջանցքի» հարցն օրակարգում, երբ չկա Լաչինը, չկա Արցախը, Արցախում չկա հայ․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Այսօր օրակարգում կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, Հայաստանի խնդիրն է դրված, տարածաշրջանային խնդիրներ, գլոբալ խնդիրները։ Եթե ղարաբաղյան պարզ հարցում այս մարդիկ խճճվեցին ու նման արդյունք ունեցան, որևէ մեկը հույս ունի՞, որ այս նույն մարդիկ մեզ համար շատ ավելի էքզիստենցիալ հարցերում կկարողանան կողմնորոշվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյությում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Այսօր օրակարգում կա անկլավների խնդիրը, միջանցքի խնդիրը, կա Հայաստանի տարծքային ամբողջականության խնդիրը, տարածաշրջանային խնդիրներ, գլոբալ խնդիրներ, հարց է դրվել Հակյաստանի կտրուկ թեքումը մի ուղղությունից մյուս ուղղությամբ։ Դրանք լուրջ խնդիրներ են։ Արդյո՞ք այս իշխանությունները, որ իսկապես դիվանագիտորեն ու քաղաքական առումով անմեղսունակ են, կկարողանան ճիշտ կողմնորոշվել», - նշեց Վարդան Օսկանյանը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, նախկին արտգործնախարարը հարց բարձրացրեց՝ ինչու է առհասարակ այդ հարցը քննարկվում։
«Հայաստանում իշխանությունից որևէ մեկը կկարողանա՞ ինձ հոդաբաշխ բացատրություն տալ՝ ինչու է այս հարցը քննարկվում։ Ինչու է այդ հարցն օրակարգում, երբ չկա Լաչինը, չկա Արցախը, Արցախում չկա հայ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետքը հոյություն չունի, ի՞նչ միջանցքի հարց կա, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչի՞ դիմաց։ Դա նույնն է, եթե մենք Վրասատանից միջանցք պահանջենք Բաթում գնալու համար։ Երբ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, երբ կար Արցախը, երբ կար անմեղ 120 հազար հայությունը, ես հականում էի այդ հարցը բարձրացնելն Ադրբեջանի կողմից, որովհետև կար Լաչինի միջանցք։ Բայց երբ այսօր չկա ոչ Լաչինը, ոչ Արցախը, ոչ հայությունը, ոչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որևէ մեկը կկարողանա՞ բացատրել՝ ինչու է միջանցքի խնդիրն օրակարգում», - ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ սա բացառապես այս իշխանությունների անմեղսունակության արդյունքն է։
«Ես միշտ ասել եմ, այսօր էլ եմ ասում՝ այս իշխանությունները դիվանագիտական և քաղաքական առումով անմեղսունակներ են։ Ո՞րն է ելքը։ Մի ելք եմ ես տեսնում, կամ այս իշխանությունների մոտեցումներն ու գաղափարները հիմնովին փոխվում են, որ հույս չունեմ, կամ այս իշխանություններն են հիմնովին փոխվում, այլ ելք ես ուղղակի չեմ տեսնում», - եզրափակեց նախկին արտգործնախարար։
Մանրամասները՝ տեսանյութում։