Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի (Lindsey Snell) հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին:
Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:
Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հիմքեր:
Այս ճանապարհին կարևոր է նաև միջազգային մեդիայի հետ համագործակցությունը: Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար՝ լինի դա միջազգային իրավական կամ քաղաքական, թե լրագրողական հարթակ:
Իսկ Ադրբեջանը, պարզ է, որ ամեն ինչ անում է, չի խնայում ֆինանսներ և ջանք, որ աշխարհին ցույց տա՝ իբր ամեն բան հայերի հնարածն է, շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը»: